Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ 2-րդ թագուհին վերջին երեք շաբաթվա ընթացքում առաջին անգամ՝ ծանր մրսածությունից հետո, ներկայացել է հանրությանը: Միապետը Սուրբ Մարիա Մագդաղենացու եկեղեցում պատարագի է մասնակցել:
Ըստ ՏԱՍՍ-ի՝ Եղիսաբեթ 2-րդին ուղեկցել են Քեմբրիջյան դուքս եւ դքսուհի Ուիլյամն ու Քեյթը երեխաների՝ արքայազն Ջորջի եւ արքայադուստր Շառլոթի հետ:
Անցյալ տարի ծննդյան 90-ամյակը տոնած Մեծ Բրիտանիայի թագուհին ամուսնու՝ 95-ամյա Էդինբուրգի դուքս Ֆիլիպի հետ դեկտեմբերին լուրջ հիվանդացել էր: Նրանք դեկտեմբերի 22-ին ուղղաթիռով ժամանել են Նորֆոլք կոմսության իրենց նստավայր: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ 1988 թվականից ի վեր առաջին անգամ թագուհին խախտելու է թագավորական կարգը եւ չի մասնակցելու սուրբծննդյան եւ ամանորյա պատարագին:





























