Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հերքել է պնդումները, որ բրիտանական կառավարությունը, իբր, հստակ դիրքորոշում չունի ԵՄ-ից դուրս գալու հարցով կառույցի հետ բանակցությունների առնչությամբ: Այս մասին հաղորդում է BBC-ի մամուլի ծառայությունը:

Նա ընդգծել է, որ ԵՄ-ի հետ փոխշահավետ համագործակցության հասնելու հնարավորությունը պահպանվում է, որը Բրիտանիային թույլ կտա շարունակել վերահսկել միգրացիան եւ, միաժամանակ, սերտ տնտեսական կապեր ունենալ մայրցամաքային Եվրոպայի երկրների հետ:

Թերեզա Մեյի հայտարարությունն արձագանք է ԵՄ-ում Բրիտանիայի նախկին ներկայացուցիչ Այվան Ռոջերսի քննադատությունը, որն անցյալ շաբաթ ազատվել է պաշտոնից: «Sky» հեռուստաալիքի եթերում Մեյը հայտարարել է, որ իր կառավարության առաջնահերթ խնդիրը ԵՄ-ից դուրս գալու շուրջ երկրի համար առավելագույնս շահավետ համաձայնագիր կնքելն է:

Ակնկալվում է, որ ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու գործընթացը սկսվելու է ապրիլին: