Բաքվում գողերը զորամասն առանց կապի են թողել։

Ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով Հազարի շրջանի ոստիկանությունը, հայտնում են, որ Հաշահունի շրջանի բնակելի  հատվածում ինչ–որ մեկը կտրել է 100 մ երկարությամբ լարը, որն ապահովում էր N զորամասի կապը։

Օպերատիվ–հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանները ձերբակալել են գողության հետ կապ ունեցող անձանց։ Դրանք են եղել Զիրա ավանի բնակիչներ Թաջիր Մամեդովը՝ 2003-ին ծնված եւ Քենան Շիրինովը՝ 2001–ին ծնված։

Պարզվում է, որ գողությունից հետո դեռահասները հանել են լարի միջի պղինձը որպես մետաղի ջարդոն հանձնելու համար։