Emirates ավիաընկերությունը չեղարկել է Օմանի մայրաքաղաք Մասկատից Դուբայ ուղեւորվող ЕК 863 չվերթը օդանավում օձ հայտնաբերելու պատճառով, հայտնում է The Evening Statndard–ը։
Օդանավն արդեն պատրաստվում էր թռիչքի, երբ ուղեբեռերի բաժնում հայտնաբերել են օձ։ Թե ինչ տեսակի օձ է եղել, չեն նշում։ Օդանավը մաքրելու ու ստուգելու համար տեխմասնագետներ ու հավաքարարներ են կանչել։
Սա առաջին դեպքը չէ, երբ օդանավում սողուն են գտնում։ 2016-ի նոյեմբերին Aeromexico ընկերության օդանավում օձը դուրս էր սողացել պայուսակներից մեկից։ Հայտնվելով սալոնում՝ օձը բավականին վախեցրել էր ուղեւորներին։ Սողունին բռնել էին միայն Մեխիկոյում վայրէջք կատարելուց հետո։





























