Պակիստանի զինվորականները հայտնել են, որ հաջողությամբ փորձարկվել է «Բաբուր 3» թեւավոր հրթիռը, որն ունակ է միջուկային լիցք կրել, հայտնել է BBC-ն ։

Հրթիռը , որը հեռահարությունը կազմում է 450 կմ, արձակվել էր հունվարի 9-ին Հնդկական օվկիանոսում ու խոցել նշանակետը։

Ըստ պակիստանցի զինվորականների՝ այդ հրթիռն ունակ է տարբեր տեսակի լիցքեր կրել ու Իլամաբադին կապահովի պատասխան հարված հասցնելու հնարավորությամբ։

Բանակի ներկայացուցիչն ավելի ուշ հաստատել է, որ փորձարկված հրթիռը կարող է նաեւ միջուկային մարտագլխիկ կրել։

Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆը շնորհավորել է ժողովրդին այդ իրադարձության կապակցությամբ՝ հայտնելով, որ դա կարեւոր է թե տեխնիկական առաջընթացի, թե երկրի ուժերն ամրապնդելու տեսակետից։