Հունվարի 9-ի կեսօրին Չինաստանի հյուսիսարեւելյան Լյաոնին նահանգում մարզումների ժամանակ կործանվել է մի ունիվերսալ օդանավ, ինչի հետեւանքով զոհվել են 2 օդաչուները, հայտնում է «Սինհուան»։

Օդանավը, որը պատկանում էր «Ֆուխան» մասնավոր ավիացիոն ակադեմիային, վթարի էր ենթարկվել «Ցայխու» օդանավակայանից օդ բարձրանալուց մի քանի րոպե հետո։ Այս մասին հայտնել են տեղի իշխանությունները։ Վթարի պատճառները պարզելու նպատակով հետաքննություն է սկսվել։