Ավստրիական ոստիկանությունը հետաքննում է ամանորյա գիշերը Տիրոլ նահանգում տեղի ունեցած սեռական հարձակումների մասին գործը։ Ձերբակալվել են 18-22 տարեկան 6 աֆղան փախստականներ, որոնց գործողություններից տուժել են 18 կին, հայտնում է Reuters–ը։

Կանայք դժգոհել են, որ ամանորյա գիշերը կենտրոնական հրապարակում տոնակատարությունների ժամանակ նշված անձինք ոտնձգություններ են կատարել իրենց նկատմամբ։ Փորձել են դիպչել նրանց կրծքին, հետույքին, համբուրել։ Կանանցից մի քանիսը հեռախոսով տեսագրել են լկտիներին, ինչի շնորհիվ ոստիկանները կարողացել են ձերբակալել 6 աֆղաններին, որոնք ապրում էին նույն հանրակացարանում։