Հայտնի են դերասանուհիներ Քերրի Ֆիշերի եւ Դեբբի Ռեյնոլդսի մահվան պատճառները: «Աստղային պատերազմներում» արքայադուստր Լեային մարմնավորած Ֆիշերը մահացավ անցյալ տարվա դեկտեմբերի 27-ին, նրա մայրը՝ «Անձրեւի տակ երգողների» աստղը, կյանքից հեռացավ հաջորդ օրը:
Ըստ Associated Press-ի՝ Ֆիշերի մահվան վկայականից հետեւում է, որ դերասանուհին իսկապես մահացել է սրտի կաթվածից, սակայն առաջնային պատճառը պարզելու համար հետագա հետազոտությունների կարիք կա:
Ռեյնոլդսի մահվան վկայականի համաձայն էլ՝ դերասանուհին վախճանվել է ուղեղի արյան զեղումից: Ըստ TMZ-ի՝ որպես սկզբնական պատճառ նշված է հիպերտոնիան:
Ֆիշերին եւ Ռեյնոլդսին հողին են հանձնել հունվարի 5-ին:





























