ԱՄՆ Սենատի օրինագիծը, կապված ԱՄՆ ընտրությունների ընթացքին Ռուսաստանի «միջամտության» հետ, ներառում է ակտիվների սառեցում եւ այն անձանց վիզաների տրամադրման արգելում, «որոնք կապված են հասարակական կամ մասնավոր ենթակառուցվածքների եւ ժողովրդավարական ինստիտուտների քիբերանվտանգությունը խափանող գործունեության հետ»: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Օրինագծում ներառված են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդլայնման առաջարկներ՝ կապված քիբերակտիվության հետ, նաեւ Սիրիայի եւ Ուկրաինայի իրավիճակի հետ: Մասնավորապես՝ նախատեսվում է պատժամիջոցներ սահմանել այն անձանց նկատմամբ, որոնք Ռուսաստանում ավելի քան 20 մլն դոլար են ներդրել նավթային եւ գազային պաշարների մշակման մեջ: Նախատեսվում է կրկնակի պատժամիջոցներ սահմանել ռուսական ռազմական հատվածի եւ անվտանգության կառույցների հետ համագործակցող անձանց եւ ընկերությունների նկատմամբ, որը կարող է առնչվել արտասահմանյան ընկերություններին:
Փաստաթղթով օրինական ուժի մեջ է մտնում Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին Բարաք Օբամայի անցյալ ամսվա վերջին ստորագրված կարգադրությունը:





























