Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում 2 պայթյունից 21 մարդ է զոհվել, հայտնում է BBC–ն։
Պայթյունները հնչել են խորհրդարանի շենքի մոտ այն պահին, երբ աշխատակիցները լքում էին շենքը։ Տուժածների թվում շատ են քաղաքացիական անձինք։
Առաջին պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը, իսկ երկրորդը հնչել է ականապատ մեքենայի մեջ։
Պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» շարժումը։





























