Մոտ 50 մարդ է զոհվել Աֆղանստանի երեք քաղաքներում հունվարի 10-ին որոտացած պայթյունների հետեւանքով։ AFP-ի փոխանցմամբ, առնվազն 9 մարդ է զոհվել Կանդագարի նահանգապետի գրասենյակում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով։ Ռումբը թաքցված էր բազմոցի մեջ։ Պայթյունի պահին նահանգապետի գրասենյակում էր ՄԱԷ դեսպանը։ Երկուսն էլ վիրավորվել են։

Մինչ այդ Քաբուլում խորհրդարանի շենքի մոտ մահապարտի իրականացրած պայթյունի հետեւանքով զոհվել էին 38 մարդ, մոտ 80-ն էլ վիրավորում ստացել։ Այդ նույն օրը պայթյուն էր որոտացել Լաշկար Գախեում՝ սպանելով 7 մարդու։