Մոսուլի ազատագրման համար մղվող մարտերի աշխուժացումը ստիպում է քաղաքի բնակիչներին փախչել իրենց տներից։ Մոսուլից փախածների թիվը արդեն հասել է 135 հազարի ու օրեցօր շարունակում է աճել։ Այս մասին Ժնևում ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՄԱԿ հումանիտար հարցերի համակարգման վարչության ներկայացուցիչ Ենս Լերկեն։

Լերկեի խոսքով աճում է նաև վիրավորում ստացած խաղաղ բնակիչների թիվը։ Անցած շաբաթ Արևելյան Մոսուլից Էրբիլի հիվանդանոց է արհանվել մոտ 700 մարդ։