Անգիոպլաստիկա տարած Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլիոնիի առողջական վիճակը լավ է։ Այս մասին հայտնում է Reuters –ը՝ վկայակոչելով կառավարությունում իր աղբյուրները։ Գործակալության տվյալներով՝ վարչապետն ուշքի է եկել վիրահատությունից հետո եւ արդեն խորհրդակցություններ վարում հեռախոսով։

Նշենք, որ հունվարի 11-ի գիշերը ՋԵնտիլիոնիի վիճակը վատացել էր։ Նրան հիվանդանոց էին տեղափոխել, որտեղ նրան սրտի անոթների մաքրման վիրահատություն էին կատարել։ Աղբյուրի փոխանցմամբ՝ վարչապետը սրտի կաթված չի տարել։