Սպիտակ տան աշխատակիցները իրենց իրերն են հավաքում՝ սպասելով մոտելուտ տեղափոխությանը՝ հաջորդ շաբաթվա վերջին։ Այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի մամուլի քարտուղար Ջոշ Էրնեսթը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Նա նշել է, որ որոշ աշխատակիցներ մտադիր են իրերը հավաքել հանգստյան օրերին՝ հունվարի 14-16-ը։
Էրնեսթի խոսքով Սպիտակ տան աշխատակազմի անդամները արդեն հեռանում են աշխատանքից, նա նշել է, որ այդ կապակցությամբ կաֆետերիայում ճաշի ժամին հերթը կրճատվել է։





























