ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի դուստր Իվանկան հոր պաշտոնակալությունից հետո ժամանակավորապես կհեռանա Trump Organization  ընկերությունից ու հագուստի ու աքսեսուարների արտադրության իր սեփական ընկերությունից, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Երբ հայրս դառնա նախագահ, ես ժամանակավոր արձակուրդ կվերցնեմ Trump Organization –ից ու իմ սեփական համանուն ընկերությունից, այլեւս չեմ մասնակցի այդ երկու ընկերությունների  կառավարմանը»,- գրել է Իվանկան «Ֆեյսբուքում»։

ՀԻշեցնենք, որ Թրամփը Իվանկայի ամուսնուն՝ Ջարեդ Քուշներին նշանակել է իր ավագ խորհրդական, իսկ իր բիզնեսը հանձնել երկու որդիների կառավարմանը։