Վենեսուելայի գերագույն դատարանը չորեքշաբթի հրապարակել է որոշումը, որով ոչ էական է ճանաչել ընդդիմադիր ազգային վեհաժողովի վերջին գործողությունները եւ  նախագահ Նիկոլաս Մադուրոյին թույլ է տվել խորհրդարանի առաջ ամենամյա հաշվետվությամբ հանդես չգալ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հունվարի 9-ի նիստում խորհրդարանը հայտարարել էր, որ Մադուրոն պաշտոնաթող է արվել իր պարտականությունները չկատարելու պատճառով: Այդ ժամանակ գերագույն դատարանը հայտարարել էր, որ ազգային վեհաժողովը երկրի ղեկավարին պաշտոնանկ անելու իրավասություններ չունի:

Դատավորների կարծիքով՝ վերջին նիստերի բոլոր որոշումներն անվավեր են, քանի որ խորհրդարանը նախկինի պես շարունակում է անհարգալից լինել գործադիր իշխանության նկատմամբ եւ խախտում է իր գործունեության օրենքով հաստատված նորմերը:

Ստեղծված իրավիճակի հետ կապված դատարանը Մադուրոյին թույլ է տվել կառավարության աշխատանքի ամենամյա հաշվետվությամբ հանդես գալ կիրակի ոչ թե խորհրդարանի պատգամավորների առաջ, այլ գերագույն դատարանի անդամների: