68 կգ քաշով կրիան շուռ է տվել իր վանդակը տաքացնող լամպը եւ խոշոր հրդեհ առաջացրել, որը տարածվել է դեպի հարեւան տուն, հայտնում է Fox San Antonio–ն։

Հեռուստաալիքի տվյալներով՝  15-ամյա կրիան շուռ է տվել լամպը, որի հետեւանքով բռնկվել է ներքնակը։ Կենդանու տերերը հրշեջների են կանչել, սակայն կրակը հասցրել էր տարածվել հարեւան տան ուղղությամբ։

Հրդեհի հետեւանքով տներից մեկը ներսից ամբողջովին այրվել է։ Վնասը գնահատվում է մոտ 150 հազար դոլար։ Մասնագետները պարզում են, թե ինչպես կարող էր տաքացնող լամպը նման լուրջ հրդեհի հանգեցնել։

Նշենք, որ կրիան թեթեւ վնասվածքներ է ստացել պատյանի վրա։