Ամերիկացիների շուրջ 82%-ը Ռուսաստանին լուրջ սպառնալիք է համարում ԱՄՆ-ի համար: Այս մասին են վկայում Ipsos սոցիոլոգիական կենտրոնի եւ Reuters գործակալության անցկացրած հարցման արդյունքները:
Ըստ Gazeta-ի՝ Ռուսաստանին սպառնալիք համարող ամերիկացիների թիվը մեկ տարվա ընթացքում ավելացել է 6%-ով:
Բացի այդ՝ ԱՄՆ քաղաքացիների մեծ մասը Ռուսաստանից վախենում է ավելի, քան Չինաստանից եւ Սաուդյան Արաբիայից:
Ավելի վաղ ԱՄՆ Ազգային հետախուզության վերլուծաբանները հայտարարել են, որ միջպետական կոնֆլիկտների առաջացման վտանգը ներկայում ամենաբարձրն է «սառը պատերազմի» ժամանակներից ի վեր:





























