Հարավային Կորեայի նախագահ Պակ Կըն Հեն, որին անցած տարվա դեկտեմբերի սկզբին   իմպիչմենտ էր հայտարարվել, հերքել է կոռուպցիոն սկանդալին իր  առնչության համար ներկայացված բոլոր մեղադրանքները։ Այս մասին հայտնում է Gazeta–ն՝ վկայակոչելով Yonhap գոծրակալությունը։

Նշվում է, որ Korea Economic Daily թերթին տված հարցազրույցում Պակ Կըն Հեն իրեն ներկայացված մեղադրանքները «անհեթեթ, ահռելի սուտ» է որակել։ «Ես չեմ կարող չմատեծ, որ սկանդալը մտածված էր», – նշել է նա։

Հարավային Կորեայի նախագահի շուրջ քաղաքական սկանդալը բորբոքվել էր այն բանից հետո, երբ նրա մտերիմ ընկերուհի Չհվե Սուն Սուլին մեղադրանք է ներկայացվել կաշառակերության, դրամաշորթության եւ ծառայողական դիրքի չարաշահման մեջ։ Իրավաահները ենթադրել էին, որ նախագահը որոշակի առնչություն ունի այդ սկանդալին, ինչի հետեւանքով դեկտեմբերի 9–ին Հարավային Կորեայի նախագահ Պակ Կըն Հեին իմփիչմենթ էր հայտարարվել։

Քանի դեռ երկրի Սահմանադրական դատարանը ուսումնասիրում է իմփիչմենթի օրինականության հարցը, նախագահի լիազորությունները կատարում է Հարավային Կորեայի վարչապետը։