Շվեյցարական Chopard ոսկերչական ընկերությունը ներկայացրել է The Garden of Kalahari անվամբ զարդերի հավաքածու, հաղորդում է Lenta։ Զարդերի համար ադամանդները ստացվել էին Բոթսվանայում հայտնաբերված The Queen of Kalahari ալմաստի հղկումից։
Հավաքածուի մեջ մտնում է վզնոց, որը կարող է փոխակերպվել «չոկեր» կարճ վզնոցի ՝ կուլոնով, որը կարելի է ամրացնել ականջօղերին։
Ապագայում Chopard–ը նախատեսում է համալրել հավաքածուն երկու ադամանդներով ապարանջանով, երկու մատանիով, որոնցից մեկը զարդարված է 20–կարատ ադամանդով, եւ ժամացույցով։



























