Լեռնային Ղարաբաղի Թալիշ գյուղում անվտանգ է։ Այս մասին հունվարի 28-ին՝ Հայոց բանակի օրվա միջոցառումների ժամանակ, լրագրողներին ասաց Լեռնային Ղարաբաղի հերոս, ԼՂՀ ԱԽ քարտուղար գեներալ Վիտալի Բալասանյանը։
Անդրադառնալով NEWS.am–ի հարցին, թե ինչ վիճակում է Թալիշը, Բալասանյանն ասաց, որ Թալիշ գյուղը վերականգնվում է։ «Այո, միանշանակ կարող եմ ասել, որ Ղարաբաղի ցանկացած մասում ապահով է»։ Բալասանյանը պատրաստակամություն է հայտնել հաստատվել Թալիշում։ «Ժամանակիս մեծ մասը ես այնտեղ եմ անցկացնում։ Հիմա մենք լուծում ենք դպրոցի եւ մանկապարտեզի հետ կապված հարցերը»։



























