ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտպանության նախարար Ջեյմս Մեթթիսին հանձնարարել է նոր գործընկերներ գտնել ԻՊ դեմ պայքարում։ Այս մասին ասվում է նախագահական հուշագրում, որը հրապարակել է Սպիտան տան կայքը, փոխանցում է ՌԲԿ-ն։

Դրանում մասնավորապես Պենտագոնի ղեկավարին հանձնարարություն է տրված ՝ 30 օրվա ընթացքում նախապատրաստել ԻՊ ոչնչացման ծրագիրը։ Այդ ծրագիրը պետք է ներառի ԻՊ դեմ պայքարի համար նոր գործընկերների որոնում ու այդ գործընկերներին աջակցելու քաղաքականություն։

Ավելի վաղ Սպիտակ տունը ասել էր ,որ Թրամփի վարչակազմը ցանկանում է աշխատել ցանկացած երկրի հետ, որը շահագրգռված է ոչնչացնել ԻՊ զինյալներին։