Ամերիկացիների առնվազն 51 տոկոսը չի աջակցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությանը: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին վկայում են Gallup poll found վերլուծական գործակալության հարցման տվյալները:
Նախագահի պաշտոնում առաջին 8 օրերի ընթացքում Թրամփը առաջացրել է ամերիկացիների 51 տոկոսի դժգոհությունը, նոր նախագահի քաղաքականությանն աջակցում է ամերիկացիների 42 տոկոսը: Հարցմանը 1,5 հազար չափահաս ամերիկացի է մասնակցել: Սխալի հավանականությունը կազմում է 3 տոկոս:




























