Իսրայելական դրոնների արտադրական տեխնոլոգիան Ադրբեջանին փոխանցելն այս պահին իրատեսական չէ։ Այս մասին ասել է քաղաքագետ Ալեքսանդր Ցինկերը՝ NEWS.am -ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի ներկայացուցիչների հայտարարությունները։
«Ինչ վերաբերում է իսրայելական դրոններին, ապա ժամանակին դրանք առաջարկվում էին հետխոհրդային տարածքում գտնվող մի շարք երկրների, այդ թվում Հայաստանի պաշտպանական գերատեսչությանը, որից վերջինը հրաժարվել է, այդ գործարքն անվանելով թանկարժեք։
Իսկ իսրայելական դրոնների տեխնոլոգիայի փոխանցումը Ադրբեջանին, ինչի մասին խնդրանքներ պաշտոնական Բաքուն պարբերաբար բարձրաձայնում է, իմ կարծիքով հիմա իրատեսական չէ»,- հայտնել է փորձագետը։




























