Արդյունահանող ոլորտների թափանցիկության նախաձեռնությանը միանալը առաջնահերթ նշանակություն ունի Հայաստանի համար։ Այս մասին փետրվարի 1-ին հայտնել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ ու լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը Հայ- ամերիկյան առեւտրային պալատում իր ելույթի ժամանակ։
Նրա խոսքով, Հայաստանի կառավարությունը նախաձեռնությանը միանալու հայտ է ներկայացրել անցած ամիս, ինչը շատ գովելի է։ Սակայն, դեսպանը նշել է, որ դա ինքնանպատակ չէ ու կառավարությունից ու շահագրգիռ կողմերից պահանջում է արդյունահանումը, ֆինանսական հաշվետվությունները, շրջակա միջավայրի պահպանությունը, հաշվետվողականությունը համապատասխանեցնել միջազգային չափորոշիչներին։
ԱՄՆ դեսպանը վստահ է, որ դա թույլ կտա զգալիորեն բարելավել Հայաստանի տնտեսությունը, որը մեծամասամբ կախված է օգտակար հանածոների արդյունահանումից։




























