Եվրամիության եւ Հայաստանի միջեւ համագործակցության համար գոյություն ունի հսկայական ներուժ։ Այս մասին փետվարի 2–ին Մատենադարանում իր դասախոսության ընթացքում հայտարարել է Եվրամիության գործընկերության հարցերով հանձնակատար Քրիստիան Դենիլսոնը։

Հարցին, թե կարող է արդյոք Հայաստանը դառնալ ինտեգրման տարբեր ուղիները՝ անդամակցությունը ԵՏՄ–ին եւ Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու մտադրությունը հաջողությամբ համատեղող միակ դեպքը, Քրիստիան Դենիլսոնը նշել է. «Հայաստանը ինքն է ընտրում իր ուղին, լինի դա Մաքսային (Եվրասիական տնտեսական – խմբ.) միությունը, թե՝ ոչ։ Ինչ վերաբերում է ԵՄ–ի հետ հարաբերություններին, ապա այժմ Հայաստանը եւ Եվրամիությունը բանակցություններ են վարում։ Ես համոզված եմ, որ Եվրամիության եւ Հայաստանի միջեւ համագործակցության համար գոյություն ունի հսկայական ներուժ։ Կան որոշակի ոլորտներ, որոնցում մենք կարող ենք զարգացնել համագործակցությունը»։

Հայաստանը, հավելել է, Եվրամիության գործընկերության հարցերով հանձնակատարը, հուսալի եւ արդյուվետ գործընկեր է Եվրամիության համար։