Դատաիրավական բարեփոխումները Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ոլորտներից մեկն են լինելու։Այս մասին փետրվարի 2-ին հայտնել է հարեւանության ու ընդլայնման հարցերով ԵՀ գլխավոր տնօրեն Քրիստիան Դենիելսոնը, ելույթ ունենալով դասախոսությամբ Երեւանում, Մատենադարանում։
Նրա խոսքով այս պահին Հայաստանի ու ԵՀ-ի միջեւ գործում է համաձայնագիր, բայց անհրաժեշտ է նոր համաձայնություն, որն արտացոլում է երկկողմանի համագործակցության հետագա ուղղությունները։ «Արդարադատության ու դատական իշխանության ոլորտներում մենք կաջակցենք բոլոր հիմնական ուղղություններով։ Քրեակատարողական հաստատություններում բարեփոխումները նույնպես մեր ուշադրության կենտրոնում են, իսկ անկախ ու անաչառ դատական համակարգի ստեղծմանը աջակցելը մեր առաջնահերթությունն է»,- հավելեց Քրիստիան Դենիելսոնը։



























