Չինական Ռեն ընտանիքի ավելի քան 500 անդամները միասին լուսանկարվել են՝ Շիշե գյուղում հավաքվելով լուսնային օրացույցով Նոր տարին տոնելու համար, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: 

Լուսանկարիչ Չժան Լյանզոնը գյուղի բազալտե ժայռերի ֆոնին նրանց լուսանկարել է դրոնի օգնությամբ: Ռեն ընտանիքը 850 տարվա պատմություն ունի, բայց տոհմածառը արդեն 80 տարուց ավելի է չեն թարմացրել:

Լուսանկարվելու համար հաջողվել է հավաքել Ռեն ընտանիքի քառորդ մասին: Նրանք եկել են Պեկինից, Շանհայից, Թայվանից:

Լուսանկարները հրապարակվել են չինական մեծ թվով լրատվամիջոցներում: Մեկնաբանություններում չինացիները կատակել են, թե արդյոք միմյանց ճանաչո՞ւմ են այս ընտանիքի անդամները եւ կարո՞ղ են բազմության մեջ ազգականին ճամաչել: