Պտտահողմերի հետեւանքով Նոր Օռլեանում շուրջ 30 մարդ է տուժել: AP-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ամերիկյան Լուիզիանա նահանգի խոշորագույն քաղաքի ղեկավար Միթչ Լենդրյոն:

Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ Լենդրյուն տեղեկացրել է, որ տուժածները հոսպիտալացվել են, նրանցից երկուսը դեռեւս հիվանդանոցում են: Պտտահողմի հետեւանքով նաեւ շուրջ 300 տուն է ավերվել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ տարերքի հետեւանքով առանց էլեկտրականության է մնացել շուրջ 10 հազար տուն, այն հաջողվել է վերականգնել դեռեւս միայն 6700-ում: