ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ի ժամը 09:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Բքի պատճառով փակ են Բերդ-Ճամբարակ, Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհները:

Դժվարանցանելի է Բլագոդարնոե-Կաթնառատ ավտոճանապարհը:

Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքի 27-33-րդ կմ-երին, Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում, Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածում  տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Տավուշի մարզում, Սյունիքի մարզի Գորիս-Կապան, Կապան-Քաջարան ավտոճանապարհներին առկա է մառախուղ:

ԼՂՀ-ում դժվարանցանելի է Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը: