ԱՄՆ-ի հյուսիս-արեւելքում ձնաբքի պատճառով շուրջ 2 հազար չվերթ է չեղարկվել: Այս մասին հաղորդում է ABC News հեռուստաալիքը:
Չեղարկված չվերթները ծրագրված էին հինգշաբթի: Եվս 1695 չվերթ հետաձգվել է:
10 ավիաընկերություններ նախազգուշացրել են արեւելյան ափին ավելի քան 12 օդանավակայաններում չվերթների չեղարկման եւ հետաձգման մասին:



























