Նիգերիայում ծովահենների առեւանգած նավի կապիտանը կարողացել է կապի մեջ մտնել եւ հայտնել, որ անձնակազմի բոլոր անդամները ողջ–առողջ են։ Այս մասին ասել է գերեվարված նավաստի Սերգեյ Գուսարովի հայրը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Աղջկաս զանգել էին ընկերությունից եւ ասել, որ կապիտանը կապի է դուրս եկել։ Նրան թույլ էին տվել զանգահարել։ Ասել է, որ բոլորը աղջ–առողջ են, նորմալ են պահում, հարազատներին խնդրել են չանհանգստանալ»,– ասել է Իգոր Ռյաբոյը։
Հիշեցնենք, որ միջադեպը տեղի էր ունեցել փետրվարի 5-ին Գվինեյան ծոցի Բոննի կղզուց 120 ծովային հանգույց հեռավորության վրա։ Ծովահենները մակույկով մոտեցել էին նավին, կրակ բացել եւ պատանդ վերցրել 7 ռուսաստանցու եւ 1 ուկրաինացու։
Caribbean նավը պատկանում է գերմանական ընկերության։ Այն Կամերունից մեկնում էր Գանա։




























