Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Լոռու մարզ կատարած այցի շրջանակներում նոյեմբերի 6-ին եղել է նաեւ Սպիտակ քաղաքում, որտեղ «Սպիտակի նոր քաղաք» թաղամասում ներկա է գտնվել 1988թ. ավերիչ երկրաշարշչ հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների համար կառուցված բնակարանների բանալիների հանձնման արարողությանը: Նախագահը շրջել է թաղամասում, ծանոթացել նորակառույցների բնակարանային պայմաններին, թաղամասի հետագա կառուցապատման նախագծերին ու շինարարական աշխատանքների կազմակերպման հետագա ծրագրերին:

Երկրի ղեկավարն այցելել է նաեւ շահառու ընտանիքներին, շնոհավորել թաղամասի կառուցման կապակցությամբ, եւ նրանց հետ զրուցել թաղամասի ծրագրերի եւ բնակիչներին հետաքրքրող հարցերի շուրջ:

2010թ. Սպիտակում կառուցվել է 14,5 հազար քառ.մ ընդհանուր մակերեսով նոր թաղամաս, որտեղ կան 220 բնակելի տներ: