Եթե Լապշինի արտահանձնումն անվանում են Ադրբեջանի դիվանագիտության հաղթանակ՝ դրան հավելելու բան պարզապես չկա։ Այս մասին փետրվարի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
Նրա խոսքով հասկանալ ի է, որ միջազգային արձագանք ստացող հարցերը պետք է լուծել նախագահների, ոչ թե ավելի ցածր մակարդակով,։ Դրա համար էլ դժվար թե Բաքվի խնդրանքը ներկայացնողը միջին օղակի ինչ-որ ղեկավար լիներ։ «Բայց դրանով պարծենալ ու հասարակ բլոգերի արտահանձնումը հաղթանակ անվանելը պարզապես ձիերով կրկես է։ Հասկանալի է, որ Լուկաշենկոյին դրա դիմաց ինչ-որ բան են խոստացել։ Կտան, թե ոչ՝ դա այլ հարց է։ Ինչու է արվում այդ ամենը՝ դարձյալ հասկանալի է։ 2016-ի ապրիլյան էսկալացիային Ադրբեջանը 22 տարի պատրաստվում էր։ Վերջին մի քանի տարիներին պաշտպանության ոլորտի վրա մոտ 20 մլն դոլար էր ծախսել։ Բայց ստացելէ կարտոֆիլի երկու ցանքատարածքի չափ հող։ Դրա համար էլ հիմա նրանց պետք է գոնե ինչ -որ բանով վառ պահել քարոզչությունը»,- նկատեց Իսկանդարյանը։



























