ԱՄՆ Սենատը երկուշաբթի երեկոյան Սթիվեն Մնուչինին հաստատել է ֆինանսների նախարարի պաշտոնում: Քվեարկության ընթացքում Մնուչինը 53 կողմ եւ 47 դեմ ձայն է հավաքել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

Մնուչինն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թիմի տասներորդ անդամն է, որի թեկնածությունը հաստատում է Սենատը:

Ավելի վաղ պաշտոնները ստանձնել են պաշտպանության, ներքին անվտանգության, տրանսպորտի, կրթության, առողջապահոթյան նախարարները, պետքարտուղարը, ՄԱԿ-ում մշտական ներկայացուցիչը, գլխավոր դատախազն ու ԿՀՎ տնօրենը:

Թրամփը նշել է Մնուչինի աշխատանքային մեծ փորձն ամերիկյան խոշորագույն կորպորացիաներից Goldman Sachs-ում: Նա նաեւ 2016 թվականին եղել է Թրամփի նախընտրական արշավի ֆինանսական տնօրենը: