Ուկրաինական TCH հեռուստաալիքը հրապարակել է Սորբ Վալենտինի օրվա կապակցությամբ ավանդական մաղթանքները, որոնք կարող էին հղել հայտնի ուկրաինացի քաղաքական գործիչները։ Կատակ բացիկները փետրվարի 14-ին տեղադրվել են հեռուստաալիքի կայքում։
Այսպես, Գերագույն ռադայում Արմատական կուսակցության ղեկավար Օլեգ Լյաշկոն կարող էր ուղարկել «Եղի՛ր իմ անասունը» գրությամբ բացիկ։ Պատգամավորը հաճախ է այդ արտահայտությունն օգտագործում քաղաքական հակառակորդների հասցեին։
Երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյի լուսանկարը մակագրված է «Մեզ համար միասին այնքան քաղցր կլինի» նախադասությամբ։ Հեղինակներն ակնարկել են նախագահին պատկանող «Ռոշեն» ընկերությանը։
Արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինը վիրտուալ հասցեատիրոջը դիմում է «Սպասում եմ քեզ, ինչպես առանց վիզայի» արտահայտությամբ։ Կիեւն արդեն մի քանի անգամ քաղաքացիներին ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմ է խոստացել, սակայն այն սահմանելու ժամկետները մշտապես հետաձգվում են։
ՆԳՆ ղեկավարի խորհրդական Զորյան Շկիրյակի բացիկին գրված է․ «Ես քո աստղային Շկիրյակն եմ»։ Այս պաշտոնյան հայտնի է ռեզոնանսային մի շարք արտահայտություններով, այդ պատճառով էլ հաճախ է գտնվում ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում։




























