Հնդկաստանի գերագույն դատարանը վճռել է, որ կինթատրոնների հանդիսատեսը պարտավոր չէ հոտնկայս լսել ազգային օրհներգը, եթե այն հնչում է ֆիլմի կամ կինոխրոնիկայի ցուցադրման ժամանակ, հաղորդում է BBC–ի ռուսական ծառայությունը։

Անցած տարի Հնդկաստանի իշխող BJP կուսակցությունը հայրենասիրություն սերմանելու նպատակով որոշել էր, որ բոլոր կինոթատրոններում ֆիլմի ցուցադրումից առաջ պետք է հնչի ազգային օրհներգը, իսկ հանդիսատեսը պետք է այն ունկնդրի հոտնկայս։

Վերջին շրջանում Հնդկաստանում հաճախակի են դարձել դեպքերը, երբ ազգային օրհներգի ժամանակ ոտքի կանգնել չցանցկացողներին վռդնել, ծեծել կամ նույնիսկ մեղարդել են օրհներգը չհարգելու համար։