Մալազիայի ոստիկանությունը հայտարարել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի ավագ եղբոր՝ Կիմ Չոն Նամի սպանության մեջ կասկածվող երկրորդ անձին: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Կասկածյալը Սիթի Այշի անվամբ ինդոնեզական անձնագիր ունի, ձերբակալության պահին մենակ է եղել:
Հարավկորեական «Չոսուն» հեռուստաալիքի հաղորդմամբ՝ Կիմ Չոն Նամին սպանել են թունավոր ասեղների օգնությամբ: Ռեպորտաժում նշվում է, որ Կուալա Լումպուրի օդանավակայանում նրա վրա երկու կին է հարձակվել, այնուհետեւ փախուստի դիմել:
Ավելի վաղ ձերբակալվել էր նրա սպանության մեջ կասկածվող առաջին կինը՝ Վիետնամի 18-ամյա քաղաքացի:
Մալազայի ոստիկանությունը որոնում է օտարերկրյա եւս մի քանի քաղաքացիների, որոնք կարող են 45-ամյա Կին Չոն Նամի սպանության մասնակից լինել:




























