Դոմինիկյան Հանրապետությունում երկու լրագրողների սպանության գլխավոր կասկածյալն ինքնասպանություն է գործել, երբ ոստիկանությունը հետապնդել է վերջինիս։ Նշվում է, որ հավանական հանցագործը կյանքին վերջ է տվել քաղաքի արվարձաններից մեկում, գրում է TASS-ը։
Ուղիղ եթերում լրագրողների սպանության գլխավոր կասկածյալ Խոսե Ռոդրիգեսն ինքնասպան է եղել, երբ հասկացել է, որ իրեն չի հաջողվի թաքնվել ոստիկանությունից։
Երկու լրագրողները գնդակահարվել են Սան-Պեդրո-դե-Մակորիս քաղաքում՝ 103 FM ռադիոյի ուղիղ եթերի ժամանակ։ Զոհվել են հաղորդավար Լույս Մանուել Մեդինան եւ պրոդյուսեր Լեոնիդաս Մարտինեսը։ Վիրավորվել է ռադիոկայանի քարտուղար Դայանա Գարսիան։




























