Չինաստանի ոստիկանությունը Չժենցզյան գավառում առգրավել է հանրահայտ ապրանքանիշերի ավելի քան 800 մլն յուան (116,56 մլն դոլար) արժողությամբ կեղծված կոսմետիկայի խմբաքանակ, հայտնում է «Չժեցզյան ցզայսյանը»:
Կեղծված կոսմետիկ միջոցների արտադրության եւ իրացման ցանցը գտնվում էր Թայչժոու քաղաքում: Առգրավվել է կեղծ արտադրանքվ 1,2 հազար տուփ:
Կեղծվել է Lancome, Estée Lauder, Chanel, Dior եւ այլ հայտնի ապրանքանիշերի արտադրանքը, որը վաճառվել է համացանցում:
Ցանցի ստեղծման գործով կալանավորվել է ընդհանուր 15 կասկածյալ, որոնցից 13-ի գործը ստուգման է ուղարկվել դատախազություն:


























