Հնարավոր է՝ Մալայզիայի իշխանությունները Կիմ Չեն Ընի սպանված եղբոր՝ Կիմ Չոն Նամի մարմինը հանձնեն Հյուսիսային Կորեային, հայտնում է Reuters-ը:

Նշվում է, որ դա տեղի կունենա քննչական գործողությունների ավարտից հետո:

«Երբ ոստիկանությունն ու բժիշկներն ավարտեն քննչական գործողությունները, կկարողանանք դեսպանատան միջոցով մարմինը հարազատներին հանձնել»,- հայտարարել է Մալայզիայի փոխվարչապետ Ահմադ Զահիդ Համիդին: