Իշխող Հանրապետական կուսակցությունը ռեբրենդինգ է կատարում: Փետրվարի 16-ին կայացած ասուլիսում այս մասին հայտարարեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նա հիշեցրեց, որ ՀՀԿ-ի համապետական ընտրացուցակում երկրի նախագահի անունը չկա: «Հետաքրքիր բան է կատարվում՝ հեռավորություն են ստեղծում: Մի խոսքով՝ ռեբրենդինգ. փորձում են նոր բրենդ ստեղծել, իբր, նոր մարդիկ են, նախկինների նման չեն, փորձում են փոխել կուսակցության դեմքը: Դա արվում է մի ծրագրով, որը դեռ աշնանն է մշակվել»,- նշեց Իսկանդարյանը:
Ըստ քաղաքագետի՝ հասկանալի է, որ վարչապետ Կարեն Կարապետյանի գալուց հետո դա պետք է տեղի ունենար: «Հանրապետականների դեմ հաղթանակ տանելու ակնկալիք ոչ ոք չունի»,- հավելեց Իսկանդարյանը՝ անդրադառնալով իշխող կուսակցության ընտրազանգվածի մրցակիցներին:




























