2018 թվականից Գյուղատնտեսության նախարարությունը ցանկանում է հրաժարվել պարարտանյութերի սուբսիդավորումից: Այս մասին փետրվարի 16-ին կառավարությունում կայացած մամուլի ասուլիսում ասաց գյուղնախարար Իգնատի Առաքելյանը: Դիզվառելիքի սուբսիդավորումը նախարարությունը դադարեցրել է արդեն այս տարի:

Առաքելյանի խոսքով՝ վերլուծությունը ցույց է տվել, որ ավելի ճիշտ է սուբսիսիաներ տրամադրել գյուղտեխնիկայի լիզինգի համար: Իսկ պարարտանյութեր գյուղացիներն, այսպես, թե այնպես, կշարունակեն օգտագործել: «Առանց սուբսիդիայի պարարտանյութի պարկը կարող է 1000 դրամով թանկանալ: Հազիվ թե նման տարբերության պատճառով գյուղացիները հրաժարվեն պարարտանյութից եւ իրենց բերքը վտանգի տակ դնեն»,- հավելեց նախարարը: