Տեղացած առատ ձյան պատճառով Աբխազիայի ուսումնական հաստատություններում դասերը դադարեցվել են մինչեւ փետրվարի 20-ը։ Այս մասին հայտնել է Աբխազիայի կրթության ու գիտության փոխնախարար Մեդեա Չենգելիան։

Վատ եղանակի պատճառով փետրվարի 15-ին դասերը դադարեցվել էին մինչեւ փետրվարի 17-ը, բայց քանի որ ձյան տեսքով տեղումները շարունակվել են, որոշում է կայացվել դասերի վերսկսումը հետաձգել մինչեւ երկուշաբթի։

Աբխազիայում նախագահ Ռաուլ Խաջիմբայի կարգադրությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը պետք է վերացնի տեղացած առատ ձյան հետեւանքները։ Երկրում փետրվարի 14-ին առատ ձյուն է տեղում։ Ճանապարհները դժվարանցանելի են դարձել։