ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար (ԿՀՎ) Մայքլ Պոմպեոն հերքել է մամուլում հայտնված տեղեկությունը, համաձայն որի՝ ամերիկյան հատուկ ծառայություններն իբր նախագահ Դոնալդ Թամփից թաքնում են իրենց հավաքած տեղեկությունների մի մասը, հաղորդում է Associated Press-ը։
Ինչպես նշել է Պոմպեոն՝ «ԿՀՎ-ի խնդիրն է նախագահին հնարավորինս լավ հետախուզական տեղեկատվությամբ ապահովելն ու բացատրել հիմքերը, որոնց վրա հենվում են այդ տեղեկությունները»։ «ԿՀՎ-ն երբեք չի թաքցնում, չի թաքցրել եւ չի թաքցնի նախագահից հետախուզական տեղեկատվությունը։ Վերջակետ», - ընդգծել է Պոմպեոն։
Պոմպեոն նշել է, որ The Wall Street Journal պարբերականում տեղ գտած հոդվածը չի համապատասխանում իրականությանն ու կասկածի տակ է առնում հետախուզության պրոֆեսիոնալ աշխատակիցներին «բամբասանքների տպաքանակի միջոցով՝ առանց պնդումը հաստատող մեկ օրինակի հղման»։



























