Աշխաբադում՝ Ռուհյեթ պալատում տեղի ունեցած երդմնակալության հանդիսավոր արարողության ժամանակ, տեղի է ունեցել Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի երդմնակալության արարողությունը՝ որպես երկրի նախագահ, հաղորդում է  «Թուրքմենստան․ Ոսկե դար»-ը։

«Անցնելով Թուրքմենստանի նախագահի պաշտոնին հանդիսավոր երդվում եմ՝ սրբորեն եւ բարեխղճորեն, պատվով ու տքնաջանորեն իրականացնել ինձ վրա դրված բարձր պարտականությունները, պաշտպանել պետական անկախությունն ու Թուրքմենստանի չեզոքության կարգավիճակը, հարգել ու «հսկել» մարդու ու քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, հետեւել ու պաշտպանել Թուրքմենստանի սահմանադրությունը, իմ ողջ ուժերն ու ունակությունները նվիրել թուրքմեն ժողովրդի միավորմանը, նրա խաղաղ կյանքի պահպանությանը, օգտագործել բոլոր հնարավորությունները, որպեսզի թուրքմենստանցիները էլ ավելի բարձրացնեն թուրքմենստանցների հին ու նոր սերունդների փառքը, հավատով եւ արդարությամբ ծառայել թուրքմեն ժողովրդին»,-երդվել է Բերդիմուհամեդովը։ 

Դրանից հետո պետության նորընտիր նախագահին հանձնվել է Թուրքմենստանի նախագահի վկայականը։