Լոս Անջելեսը առաջատար է ճանաչվել ամենածանր երթեւեկությամբ քաղաքների վարկանիշում։ Ըստ վարկանիշի, երկրորդ տեղում Մոսկվան է, երրորդում՝ Նյու Յորքը, չորրորդում՝ Սան Ֆրանցիսկոն։
Ընդհանուր առմամբ, վարկանիշի առաջին տասնյակի կեսը ամերիկյան քաղաքներն են զբաղեցրել։ Ըստ մասնագետների գնահատականների, ամերիկացիները տարեկան միջինը 42 ժամ են անցկացնում խցանումներում։ Ընդ որում յուրաքանչյուր վարորդ տարեկան մոտ 1․5 հազար դոլար է կորցնում՝ խցանումների հետեւանքով։



























