ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 21-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Դժվարանցանելի է  Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 27-33-րդ կմ-ը:

Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Կապան-Սիսիան հատվածում եւ Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Արարատի մարզում առկա է մառախուղ:

ԼՂՀ-ում դժվարանցանելի է Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը: