Սինգապուրի բնակիչները բնության հազվագյուտ երեւույթի ականատես են դարձել. 15 րոպե շարունակ երկնքում արտասովոր ծիածան են տեսել:

BBC-ի ռուսական ծառայության հաղորդմամբ՝ այն ավելի շատ «հրե ծիածան» է հիշեցրել. հազվագյուտ օպտիկական արդյունք մթնոլորտում:

Այն հայտնվում է որոշակի պայմաններում. երբ արեւը հորիզոնից բարձր է 58 աստիճանով, երկնքում ամպեր են, իսկ դրանցում սառույցի բյուրեղները հորիզոնական են տեղակայված:

Արեւի ճառագայթներն անցնում են սառցե բյուրեղների միջով եւ գույների լուսապատկերային բաժանում առաջացնում: