Կորեական թերակղզում միջուկային հարցի արմատները Հյուսիսային Կորեայի ու ԱՄՆ-ի միջեւ առկա տարաձայնություններն են։ Չինաստանը աջակցում է շահագրգիռ կողմերին՝ այդ թվում Հյուսիսային Կորեային ու ԱՄՆ-ին՝ շփումներն ու երկխոսությունը ուժեղացնելու հարցում՝ փոխըմբռնումն ընդլայնելու ու երկխոսության ու խորհրդատվությունների հիման վրա այս հարցի լուծումը գտնելու նպատակով։ Այս մասին հայտնել է ՉԻնաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը, հայտնում է «Սինհուան»։
Նրա խոսքով, ներկա իրավիճակում Չինաստանը կոչ է անում շահագրգիռ կողմերին ավելի շատ կառուցողական ջանքեր գործադրել Կորեական թերակղզում խաղաղություն ու կայունություն պահպանելու, նաեւ տարածաշրջանում միջուկային հարցի պատշաճ լուծման համար։




























